«Իսլամական պետության» զինյալների շարքերում անչափահասներ են մարտնչում Գերմանիայից
Գերմանիայից վեց անչափահաս՝ 16-17 տարեկան, մարտնչում է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների շարքերում Սիրիայի և Իրաքի տարածքում։ Այս մասին գրում է «Rheinische Post»–ը։ Հյուսիսային Ռեյն–Վեսթֆալիայի ՆԳՆ–ից ստացված փաստաթղթում նշվում է, որ անչափահաս ջիհադականների մեջ երկու աղջիկ կա, որոնցից մեկը Գերմանիայից Մերձավոր Արևելք մեկնելուց առաջ ամուսնացել է իսլամական ավանդույթներին համապատասխան։ Գերմանական հատուկ ծառայությունը չի բացառում, որ Սիրիա և Իրաք մեկնած անչափահասների թիվը կարող է շատ ավելին լինել։ Որոշ պաշտոնական տվյալներով՝ դաշնային այդ երկրից Սիրիայում 120 իսլամիստ է մարտնչում։
«Իսլամական պետության» զինյալների շարքերում անչափահասներ են մարտնչում Գերմանիայից
Գերմանիայից վեց անչափահաս՝ 16-17 տարեկան, մարտնչում է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների շարքերում Սիրիայի և Իրաքի տարածքում։ Այս մասին գրում է «Rheinische Post»–ը։
Հյուսիսային Ռեյն–Վեսթֆալիայի ՆԳՆ–ից ստացված փաստաթղթում նշվում է, որ անչափահաս ջիհադականների մեջ երկու աղջիկ կա, որոնցից մեկը Գերմանիայից Մերձավոր Արևելք մեկնելուց առաջ ամուսնացել է իսլամական ավանդույթներին համապատասխան։
Գերմանական հատուկ ծառայությունը չի բացառում, որ Սիրիա և Իրաք մեկնած անչափահասների թիվը կարող է շատ ավելին լինել։ Որոշ պաշտոնական տվյալներով՝ դաշնային այդ երկրից Սիրիայում 120 իսլամիստ է մարտնչում։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։