Լրահոս

18.10.2014 11:53


Ճապոնիան մտադիր է Ուկրաինային 7 մլն դոլարի օգնություն տրամադրել

Ճապոնիան մտադիր է Ուկրաինային 7 մլն դոլարի օգնություն տրամադրել

Ճապոնիան մտադիր է Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրել մոտ 7 մլն դոլարի չափով՝ վերականգնելու ենթակառուցվածքները, որոնք տուժել են երկրի արևելքում տեղի ունեցած իրադարձություններից, ինչպես նաև բուժսարքավորումներ ձեռք բերելու համար։

Ինչպես հայտնում է ճապոնական կենտրոնական «NHK» հեռուստաընկերությունը, օգնություն տրամադրելու առաջարկությունը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հնչեցրել է Միլանում «ԱՍԵՄ»–ի գագաթաժողովին՝ նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ընթացքում։

«Ճապոնիան հետևողականորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, – նշել է Աբէն։ – «Յոթնյակի» մյուս երկրների հետ համագործակցությունում մենք կցանկանայինք աջակցել Ուկրաինայի՛ կայունացմանը»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը