«Իշխանության տարածած ստերն ու կեղծիքը չեն կարող նվազեցնել ժողովրդկան ալիքը»
Այսօր մի լավ ծիծաղել եմ ոմանց վրա։ Բոլորն էլ գիտեն, որ այս օրերին իշխանական ամբողջ քարոզչամեքենան` կայքեր, թերթեր, «վերլուծաբաններ», փողով ստատուսագիրներ և այլն, հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո ջանք ու եռանդ չէին խնայում ապացուցելու, թե, իբր, «եռյակում» լուրջ ներքին տարաձայնություններ կան, իբր, «եռյակը» տրոհվում է և այլն: Նրանց թիրախում հիմա էլ հայտնվել էր «Ժառանագություն» կուսակցությունը, ու մի ամբողջ «գրողների» բանակ փորձում էր ապացուցել, թե, իբր, «Ժառանգությունը» շուտով լքելու է «եռյակը», չի մասնակցելու հոկտեմբերի 24-ի հանրահավաքին և նման այլ բաներ: Ու այդ ամենը ներկայացվում էր իբրև թե լուրջ վերլուծությունների եզրահանգում: Ի՞նչ ասես. մարդիկ չեղած տեղից վերլուծում էին, որ մի բան ստանային: Բայց, արի ու տես, որ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հանկարծ հայտատարեց, որ «Ժառանգությունը» չի պատրատսվում լքել «եռյակը», մասնակցելու է հոկտմբերի 24-ի հանրահավաքին և այլն: Հիմա պատկերացնում եմ տանջված մեկնաբանավերլուծաբանաստատուսագիրների վիճակը, երբ ընդամենը մի փոքր հայտատարությունով նրանց օրերի աշխատանքը ջուրը լցվեց: Ու դա իսկապես ծիծաղելի է: Մարդիկ, բանուգործ թողած, ստեր են մտածում ու տարածում, ու մեկ էլ հանկարծ մի հայտատարությամբ ամեն ինչ հօդս է ցնդում: Ու չգիտես էլ՝ ծիծաղե՞ս սրանց վրա, թե՞ խղճաս: Ու սա առաջին դեպքը չի: Իշխանությունը դեռ այդպես էլ չի հասկանում, որ ստեր ստեղծելու ու տարածելու փոխարեն՝ կարելի էր գոնե մի փոքր ջանք գործադրել իրավիճակ շտկելու համար, որ ստերն ու կեղծիքը չեն կարող նվազեցնել ժողովրդկան ալիքը, քանի որ նրանք վաղուց սովոր են նման ստերի տեխնոլոգիային, որ օր ու գիշեր աշխատող ու հազիվ ծայրը ծայրին հասցնող գյուղացին, աշխատավորը նույնսիկ ժամանակ ու ցանկություն էլ չունեն տեսնել, թե ինչ ստեր են գրվում ու տարածվում համացանցում, քանի որ նրանք առաջնորդվում են բացառապես իրենց ծանր վիճակով, ոչ թե մի քանի վերլուծաբանամեկնաբանաստատուսագիրների անարդյունք ստերով:
«Իշխանության տարածած ստերն ու կեղծիքը չեն կարող նվազեցնել ժողովրդկան ալիքը»
Այսօր մի լավ ծիծաղել եմ ոմանց վրա։
Բոլորն էլ գիտեն, որ այս օրերին իշխանական ամբողջ քարոզչամեքենան` կայքեր, թերթեր, «վերլուծաբաններ», փողով ստատուսագիրներ և այլն, հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո ջանք ու եռանդ չէին խնայում ապացուցելու, թե, իբր, «եռյակում» լուրջ ներքին տարաձայնություններ կան, իբր, «եռյակը» տրոհվում է և այլն:
Նրանց թիրախում հիմա էլ հայտնվել էր «Ժառանագություն» կուսակցությունը, ու մի ամբողջ «գրողների» բանակ փորձում էր ապացուցել, թե, իբր, «Ժառանգությունը» շուտով լքելու է «եռյակը», չի մասնակցելու հոկտեմբերի 24-ի հանրահավաքին և նման այլ բաներ:
Ու այդ ամենը ներկայացվում էր իբրև թե լուրջ վերլուծությունների եզրահանգում: Ի՞նչ ասես. մարդիկ չեղած տեղից վերլուծում էին, որ մի բան ստանային: Բայց, արի ու տես, որ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հանկարծ հայտատարեց, որ «Ժառանգությունը» չի պատրատսվում լքել «եռյակը», մասնակցելու է հոկտմբերի 24-ի հանրահավաքին և այլն:
Հիմա պատկերացնում եմ տանջված մեկնաբանավերլուծաբանաստատուսագիրների վիճակը, երբ ընդամենը մի փոքր հայտատարությունով նրանց օրերի աշխատանքը ջուրը լցվեց: Ու դա իսկապես ծիծաղելի է: Մարդիկ, բանուգործ թողած, ստեր են մտածում ու տարածում, ու մեկ էլ հանկարծ մի հայտատարությամբ ամեն ինչ հօդս է ցնդում: Ու չգիտես էլ՝ ծիծաղե՞ս սրանց վրա, թե՞ խղճաս: Ու սա առաջին դեպքը չի:
Իշխանությունը դեռ այդպես էլ չի հասկանում, որ ստեր ստեղծելու ու տարածելու փոխարեն՝ կարելի էր գոնե մի փոքր ջանք գործադրել իրավիճակ շտկելու համար, որ ստերն ու կեղծիքը չեն կարող նվազեցնել ժողովրդկան ալիքը, քանի որ նրանք վաղուց սովոր են նման ստերի տեխնոլոգիային, որ օր ու գիշեր աշխատող ու հազիվ ծայրը ծայրին հասցնող գյուղացին, աշխատավորը նույնսիկ ժամանակ ու ցանկություն էլ չունեն տեսնել, թե ինչ ստեր են գրվում ու տարածվում համացանցում, քանի որ նրանք առաջնորդվում են բացառապես իրենց ծանր վիճակով, ոչ թե մի քանի վերլուծաբանամեկնաբանաստատուսագիրների անարդյունք ստերով:
Արտակ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից