ԱՄՆ–ում շարունակում են պնդել Բաշար Ասադի հեռացումը Սիրիայի նախագահի պաշտոնից։ Այս մասին մշտական ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մարի Հարֆը։ Մեկնաբանելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքերը, որ ԱՄՆ–ն ԻՊ դեմ գործողությունների համար Դամասկոսի հետ կապեր է փնտրում, և չի պնդում Ասադի հեռացումը, Հարֆը պատասխանել է. «Մեր դիրքորոշումը չի փոխվել. մենք կարծում ենք, ինչպես բազմիցս նշել է նախագահը, Ասադը վաղուց կորցրել է իր լեգիտիմությունը»։ «Նրա առաջնորդությամբ չի կարող կայուն Սիրիա լինել։ Նա չունի դերակատարություն ապագայում», – ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը։
ԱՄՆ–ը շարունակում է պնդել Բաշար Ասադի հեռացումը
ԱՄՆ–ում շարունակում են պնդել Բաշար Ասադի հեռացումը Սիրիայի նախագահի պաշտոնից։ Այս մասին մշտական ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մարի Հարֆը։
Մեկնաբանելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքերը, որ ԱՄՆ–ն ԻՊ դեմ գործողությունների համար Դամասկոսի հետ կապեր է փնտրում, և չի պնդում Ասադի հեռացումը, Հարֆը պատասխանել է. «Մեր դիրքորոշումը չի փոխվել. մենք կարծում ենք, ինչպես բազմիցս նշել է նախագահը, Ասադը վաղուց կորցրել է իր լեգիտիմությունը»։
«Նրա առաջնորդությամբ չի կարող կայուն Սիրիա լինել։ Նա չունի դերակատարություն ապագայում», – ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։