Լրահոս

18.10.2014 16:48


Մեքսիկայում 43 ուսանողի անհետացման գործով ձերբակալվել է բանդայի պարագլուխը

Մեքսիկայում 43 ուսանողի անհետացման գործով ձերբակալվել է բանդայի պարագլուխը

Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել է «Հերերոս» բանդայի պարագլուխ Սիդրոնիո Սալգադոյին։ «ՏԱՍՍ»-իփոխանցմամբ՝ «Հերերոս»-ը կասկածվում է երկրի արևմուտքում 43 ուսանողի անհետացմանն առնչություն ունենալու համար։ Այդ մասին հայտնել է Մեքսիկայի գլխավոր դատախազ Մուրիլյո Կարամը՝ նշելով, որ ներկա պահին Սալգադոն քննչական մարմիններին ցուցմունք է տալիս։

Անհետ կորած ուսանողների որոնումներում ընդգրկված է 1 200 ոստիկան։

Այս խորագրի վերջին նյութերը