«Այսօրվա իշխանություններն ուղղակիորեն սպառնում են երկրի անվտանգությանը»
Բավական է՝ հարցը նայել երկու դիտանկյունից, և ամեն ինչ պարզ կդառնա։ Այսպիսով, վերջին տարիներին վարվող անհեռատես և նույնիսկ թշնամական սոցիալ-տնտեսական քաղաքականության շնորհիվ օրեցօր ահագնանում է արտագաղթը, որից առավելապես տուժում է սահմանամերձ գոտին։ Սահմանամերձ գյուղերը դատարկվում են՝ փաստացի կտրելով սահմանապահ ուժերին թիկունքից և զրկելով օպերատիվ համալրման հնարավորությունից։ Նման պայմաններում ներդրումների և զարգացման մասին խոսք անգամ չի կարող լինել։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, պետք է նշել, որ գործող իշխանությունները չունեն համապատասխան պրոֆեսիոնալիզմ, չեն կարողանում լուծել իրենց առաջ ծառացած խնդիրները, օրըստօրե խորանում են դիվանագիտական անհաջողությունները, և հատկապես չեն վայելում սեփական ժողովրդի վստահությունը և աջակցությունը։ Միջազգային ատյաններում մուրացիկ աստանդականի կարգավիճակն ուղղակի զրկում է ձայնի ու շահերի պաշտպանության իրավունքից։ Այս ամենի վառ ապացույցն է Արևմուտքի անվստահությունը և Ռուսաստանի կողմից Ադրբեջանի ինտենսիվ զինումը հարձակողական զինատեսակներով։ Հաշվի առնելով վերոնշյալ իրավիճակը՝ Հայաստանի իշխանությունը պետք է հեռանա ղեկից. հակառակ դեպքում լուրջ սպառնալիք կա ազգային անվտանգությանը։ Արտակ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից
«Այսօրվա իշխանություններն ուղղակիորեն սպառնում են երկրի անվտանգությանը»
Բավական է՝ հարցը նայել երկու դիտանկյունից, և ամեն ինչ պարզ կդառնա։ Այսպիսով, վերջին տարիներին վարվող անհեռատես և նույնիսկ թշնամական սոցիալ-տնտեսական քաղաքականության շնորհիվ օրեցօր ահագնանում է արտագաղթը, որից առավելապես տուժում է սահմանամերձ գոտին։ Սահմանամերձ գյուղերը դատարկվում են՝ փաստացի կտրելով սահմանապահ ուժերին թիկունքից և զրկելով օպերատիվ համալրման հնարավորությունից։ Նման պայմաններում ներդրումների և զարգացման մասին խոսք անգամ չի կարող լինել։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, պետք է նշել, որ գործող իշխանությունները չունեն համապատասխան պրոֆեսիոնալիզմ, չեն կարողանում լուծել իրենց առաջ ծառացած խնդիրները, օրըստօրե խորանում են դիվանագիտական անհաջողությունները, և հատկապես չեն վայելում սեփական ժողովրդի վստահությունը և աջակցությունը։ Միջազգային ատյաններում մուրացիկ աստանդականի կարգավիճակն ուղղակի զրկում է ձայնի ու շահերի պաշտպանության իրավունքից։ Այս ամենի վառ ապացույցն է Արևմուտքի անվստահությունը և Ռուսաստանի կողմից Ադրբեջանի ինտենսիվ զինումը հարձակողական զինատեսակներով։
Հաշվի առնելով վերոնշյալ իրավիճակը՝ Հայաստանի իշխանությունը պետք է հեռանա ղեկից. հակառակ դեպքում լուրջ սպառնալիք կա ազգային անվտանգությանը։
Արտակ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից