Լրահոս

18.10.2014 09:40


Պատահար Գայի պողոտայում

Պատահար Գայի պողոտայում

Հոկտեմբերի 18-ին, ժամը 06.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում (Նոր Նորքի 3-րդ և 5-րդ զանգվածների միջնամասում) տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34 NZ 819 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Մ., ծնվ. 1991 թ.) բախվել է էլ.սյանը և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` ուղևոր Ն. Մ.-ն (ծնվ. 1990 թ.) տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը