Այսօր տեղեկացանք, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը հայտնի կլինի 2015թ. փետրվար-մարտ ամիսների ընթացքում:
Չենք մոռացել, որ հենց գործող նախագահի նախաձեռնությամբ՝ հայեցակարգն իրեն ներկայացնելու վերջնաժամկետը երկու անգամ հետաձգվել է, ու հիմա իր վերջնական կարծիքն էլ մի 4-5 ամսով է հետաձգվում: Եթե այնքան միամիտ լինեինք, որ կարծեինք, թե սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովն այնքան լուրջ ուսումնասիրությունների տեղ է թողել, որ պետք է ամիսներով այն քննարկել, կարելի էր հասկանալ այս ժամկետի ձգձգումը, բայց ո՞վ չգիտի, որ նախապես Սարգսյանի կողմից հանձնաժողովին իջեցվել է հրահանգ, թե ինչ պետք է փոփոխվի, որպեսզի ինքը կարողանա մեկ այլ կարգավիճակով վերարտադրվել, իսկ մնացած մի քանի տասնյակ էջը մասնագիտական լոլոներն են՝ մեր վրա «սաղացվող» անհաջող ապրանքի գեղեցիկ փաթեթավորման տեսքով: Բայց այսօրվա պարզաբանումով ստիպված խոստովանեցին, թե որն էր իրականում այս ձգձգման պատճառը. «Նկատի ունենալով, որ հայեցակարգում արծարծված որոշ հիմնահարցեր ունեն ընդգծված քաղաքական բաղադրիչ, դրանց կապակցությամբ ակնկալվում են լրացուցիչ քաղաքական քննարկումներ և քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիա»:
Եվ քանի որ նախկինում չհաջողվեց ոչիշխանական ազդեցիկ ուժերին ու հատկապես ԲՀԿ-ին համոզել՝ աջակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացմանը, ուստի ընդունեցին, որ անկարող են գնալ մի գործընթացի, որը ռիսկային է, և կարող է իշխանափոխության դետոնատորի դեր կատարել։ Բայց մի քանի օրից ունենք կարևոր հանրահավաք, որով սկիզբ է դրվելու իշխանափոխության գործընթացին, կամ առնվազն ներկայացվելու է իշխանափոխության «ճանապարհային քարտեզը»։ Շատ է կարևորվում այս առումով Ծառուկյանի ելույթը: Ուստի փորձենք այս տեսանկյունից գնահատել Սարգսյանի այսօրվա պարզաբանումը:
Նախ՝ Սարգսյանը չի համարձակվում կտրուկ քայլեր անել ու հայտարարել, որ գնում է Սահմանադրությունը փոխելու ճանապարհով, ինչը կընկալվեր որպես հասարակությանը նետված ձեռնոց, ասել է թե՝ ընտրվում է իշխանափոխության ցնցումային տարբերակը: Եվ երկրորդ՝ հապաղելով, բայց և թեման մինչև հոկտեմբերի 24-ի հանրահավաքը չփակելով՝ «վերջին բոլշևիկն» ասում է, որ չի հրաժարվում վերարտադրվելու իր մտադրությունից ու իրեն ժամանակ շահել է հարկավոր: Ուստի զգոնությունը կորցնելը, ինքնահանգստացմամբ զբաղվելն ու վաղաժամ հաղթանակ տոնելը պարզապես հակացուցված է այս վճռորոշ պահին:
Կարծում եմ, որ եթե հայեցակարգի մասին Սարգսյանն անմիջապես չի հայտարարում, որ այս ընթացքում քանի որ չհաջողվեց հասնել քաղաքական կոնսոլիդացիայի, այլևս իմաստ չունի Սահմանադրությունը փոխելու մասին մտածել, սա նշանակում է, որ նման դիրքորոշումը «եռյակը» պետք է դիտարկի որպես անցնցում իշխանափոխության տարբերակի մերժում: Ուստի պետք է կյանքի կոչվի իշխանափոխության «ճանապարհային քարտեզը», իսկ թե որ պահին Սարգսյանը կհասկանա, որ անցնցում հեռանալու պահն արդեն բաց է թողնված, և անգամ երկկողմանի ցանկության դեպքում հնարավոր չի լինի «մարդասիրական միջանցքը» երկար ժամանակով բաց պահել, դա արդեն իր պրոբլեմն է:
Եվ այս պարագայում անցանկալի զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնելու է անձամբ Սերժ Սարգսյանի ու նրա վարչակազմի վրա, քանի որ իրեն հատկացված ժամանակն ավելի քան բավարար էր, սակայն, հավանաբար, դա թուլության նշան է ընդունել, որ եթե այսպես համբերատար սպասում են, ուրեմն վճռական չեն, կամ՝ էլի կսպասեն: Մինչդեռ, հենց իրենց ուժերի վրա վստահ թիմը կարող է իրեն թույլ տալ ժամանակ տրամադրել և չլինել առճակատման կողմնակից:
Հիմա «եռյակը» ջանքերը պետք է մեկտեղի ու ճնշումը մեծացնի։ Հոկտեմբերի 24-ին գնում ենք Ազատության հրապարակ միմիայն իշխանափոխության ծրագրին ակտիվ մասնակից լինելու հաստատակամությամբ:
Էդվարդ Անտինյան. Սերժ Սարգսյանի հերթական նահանջը
Այսօր տեղեկացանք, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը հայտնի կլինի 2015թ. փետրվար-մարտ ամիսների ընթացքում:
Չենք մոռացել, որ հենց գործող նախագահի նախաձեռնությամբ՝ հայեցակարգն իրեն ներկայացնելու վերջնաժամկետը երկու անգամ հետաձգվել է, ու հիմա իր վերջնական կարծիքն էլ մի 4-5 ամսով է հետաձգվում: Եթե այնքան միամիտ լինեինք, որ կարծեինք, թե սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովն այնքան լուրջ ուսումնասիրությունների տեղ է թողել, որ պետք է ամիսներով այն քննարկել, կարելի էր հասկանալ այս ժամկետի ձգձգումը, բայց ո՞վ չգիտի, որ նախապես Սարգսյանի կողմից հանձնաժողովին իջեցվել է հրահանգ, թե ինչ պետք է փոփոխվի, որպեսզի ինքը կարողանա մեկ այլ կարգավիճակով վերարտադրվել, իսկ մնացած մի քանի տասնյակ էջը մասնագիտական լոլոներն են՝ մեր վրա «սաղացվող» անհաջող ապրանքի գեղեցիկ փաթեթավորման տեսքով:
Բայց այսօրվա պարզաբանումով ստիպված խոստովանեցին, թե որն էր իրականում այս ձգձգման պատճառը. «Նկատի ունենալով, որ հայեցակարգում արծարծված որոշ հիմնահարցեր ունեն ընդգծված քաղաքական բաղադրիչ, դրանց կապակցությամբ ակնկալվում են լրացուցիչ քաղաքական քննարկումներ և քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիա»:
Եվ քանի որ նախկինում չհաջողվեց ոչիշխանական ազդեցիկ ուժերին ու հատկապես ԲՀԿ-ին համոզել՝ աջակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացմանը, ուստի ընդունեցին, որ անկարող են գնալ մի գործընթացի, որը ռիսկային է, և կարող է իշխանափոխության դետոնատորի դեր կատարել։
Բայց մի քանի օրից ունենք կարևոր հանրահավաք, որով սկիզբ է դրվելու իշխանափոխության գործընթացին, կամ առնվազն ներկայացվելու է իշխանափոխության «ճանապարհային քարտեզը»։ Շատ է կարևորվում այս առումով Ծառուկյանի ելույթը: Ուստի փորձենք այս տեսանկյունից գնահատել Սարգսյանի այսօրվա պարզաբանումը:
Նախ՝ Սարգսյանը չի համարձակվում կտրուկ քայլեր անել ու հայտարարել, որ գնում է Սահմանադրությունը փոխելու ճանապարհով, ինչը կընկալվեր որպես հասարակությանը նետված ձեռնոց, ասել է թե՝ ընտրվում է իշխանափոխության ցնցումային տարբերակը: Եվ երկրորդ՝ հապաղելով, բայց և թեման մինչև հոկտեմբերի 24-ի հանրահավաքը չփակելով՝ «վերջին բոլշևիկն» ասում է, որ չի հրաժարվում վերարտադրվելու իր մտադրությունից ու իրեն ժամանակ շահել է հարկավոր: Ուստի զգոնությունը կորցնելը, ինքնահանգստացմամբ զբաղվելն ու վաղաժամ հաղթանակ տոնելը պարզապես հակացուցված է այս վճռորոշ պահին:
Կարծում եմ, որ եթե հայեցակարգի մասին Սարգսյանն անմիջապես չի հայտարարում, որ այս ընթացքում քանի որ չհաջողվեց հասնել քաղաքական կոնսոլիդացիայի, այլևս իմաստ չունի Սահմանադրությունը փոխելու մասին մտածել, սա նշանակում է, որ նման դիրքորոշումը «եռյակը» պետք է դիտարկի որպես անցնցում իշխանափոխության տարբերակի մերժում: Ուստի պետք է կյանքի կոչվի իշխանափոխության «ճանապարհային քարտեզը», իսկ թե որ պահին Սարգսյանը կհասկանա, որ անցնցում հեռանալու պահն արդեն բաց է թողնված, և անգամ երկկողմանի ցանկության դեպքում հնարավոր չի լինի «մարդասիրական միջանցքը» երկար ժամանակով բաց պահել, դա արդեն իր պրոբլեմն է:
Եվ այս պարագայում անցանկալի զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնելու է անձամբ Սերժ Սարգսյանի ու նրա վարչակազմի վրա, քանի որ իրեն հատկացված ժամանակն ավելի քան բավարար էր, սակայն, հավանաբար, դա թուլության նշան է ընդունել, որ եթե այսպես համբերատար սպասում են, ուրեմն վճռական չեն, կամ՝ էլի կսպասեն: Մինչդեռ, հենց իրենց ուժերի վրա վստահ թիմը կարող է իրեն թույլ տալ ժամանակ տրամադրել և չլինել առճակատման կողմնակից:
Հիմա «եռյակը» ջանքերը պետք է մեկտեղի ու ճնշումը մեծացնի։ Հոկտեմբերի 24-ին գնում ենք Ազատության հրապարակ միմիայն իշխանափոխության ծրագրին ակտիվ մասնակից լինելու հաստատակամությամբ:
https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203169734066715