Կարծիք

17.10.2014 20:23


«Սերժ Սարգսյանը նահանջում է. այժմ կարևոր է չթուլացնել ճնշումը»

«Սերժ Սարգսյանը նահանջում է. այժմ կարևոր է չթուլացնել ճնշումը»

Սերժ Սարգսյանը նահանջում է: Այժմ կարևոր է չթուլացնել ճնշումը: Սահմանադրության փոփոխության գործընթացը կանգնեցնելը կարևոր խնդիր էր, բայց այս իշխանությունները պետք է հեռանան անկախ նրանից` պատրաստվում է Սերժ Սարգսյանն իր կարիքներին հարմարեցնել ՀՀ Սահմանադրությունը, թե` ոչ: Չնայած այն բանի, որ հանրապետականները փորձում են ցույց տալ, որ մտահոգված չեն «եռյակի» գործողություններով ու հանրային դժգոհության` աճող ալիքով, սակայն այս քայլը ցույց է տալիս, որ իրականությունն այլ է և Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն վախեցած են և ամեն կերպ փորձում են հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ թուլացնել լարվածությունը: Այս հաղթանակը արձանագրելով` պետք է շարժվել առաջ և հեռացնել Սերժ Սարգսյանին ու Հանրապետական կուսակցությանը:

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը