Լրահոս

17.10.2014 16:39


Երկրի պաշտպանության ոլորտին կհատկացվի 196 մլրդ 829.3 մլն դրամ

Երկրի պաշտպանության ոլորտին կհատկացվի 196 մլրդ 829.3 մլն դրամ

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը քննարկել է պաշտպանությանը հատկացվող ֆինանսական միջոցների չափերը հաջորդ տարում։
ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն էլ նշել է. «Պաշտպանությանն ուղղված ծախսերն ունեն բյուջեի ծախսային մասում մեծ տեսակարար կշիռ, և երկրորդ՝ զինուժի կարիքների բավարարման համար գնահատված ռեսուրսների և պետության հնարավորությունից ելնելով՝ նախատեսվող բյուջետային հատկացումների միջև գոյություն ունեցող տարբերությունները մեծ չափ են կազմում։ Սա նշանակում է պատասխանատավության քաղաքականություն և թափանցիկության առաջադրում»։
Համաձայն պետական 2015 թ. բյուջեի՝ պաշտպանության ոլորտին հատկացվում է 196 մլրդ 829.3 մլն դրամ, որից 191 մլրդ 273.5 մլն դրամը կուղղվի ռազմական կարիքների բավարարմանը։
Պաշտպանության ոլորտի այլ ծախսերին հատկացվող միջոցները կկազմեն 5 մլրդ 555.8 մլն դրամ։

Այս խորագրի վերջին նյութերը