Արման Սաղաթելյան. «Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի 2015–ի փետրվար-մարտ ամիսների ընթացքում»
«Tert.am»–ը սահմանադրական փոփոխությունների մասին զրուցել է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի հետ։
«Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա դրանք կանխորոշված են ՀՀ Նախագահի 2013թ. սեպտեմերի 4-ի հրամանագրով: Հանրապետության Նախագահը լուծելու է հայեցակարգին հավանություն տալու կամ այն մերժելու հարցը: Ընդ որում, դրա համար որոշակի ժամկետներ սահմանված չեն:
Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ հայեցակարգում արծարծված որոշ հիմնահարցեր ունեն ընդգծված քաղաքական բաղադրիչ՝ դրանց կապակցությամբ ակնկալվում են լրացուցիչ քաղաքական քննարկումներ և քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիա: Ուստի, հայեցակարգի վերաբերյալ ՀՀ Նախագահի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի 2015 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում»,–ասել է Սաղաթելյանը:

Մանրամասները՝ «Tert.am»–ում։