Լրահոս

17.10.2014 15:45


Քեմերոնը բացատրել է՝ որ դեպքում պետք է պահպանել պատժամիջոցները ՌԴ դեմ

Քեմերոնը բացատրել է՝ որ դեպքում պետք է պահպանել պատժամիջոցները ՌԴ դեմ

Եվրամիությունը չպետք է չեղարկի ՌԴ դեմ պատժամիջոցները, եթե Մոսկվան չձեռնարկի եվրոպական առաջնորդների տեսակետից բավարար քայլեր ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Միլանում ԵՄ առաջնորդների, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո։

Մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է լրագրողներին, որ ՌԴ դեմ պատժամիջոցները չեն քննարկվել աշխատանքային նախաճաշի ընթացքում։ Նրա խոսքերով՝ կայացել է մտքերի փոխանակում մինսկյան համաձայնության շուրջ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը