Լրահոս

17.10.2014 14:37


Եվրոպական առաջնորդներն առաջարկել են միջազգային վերահսկողություն հաստատել Ուկրաինայի սահմաններին

Եվրոպական առաջնորդներն առաջարկել են միջազգային վերահսկողություն հաստատել Ուկրաինայի սահմաններին

Միլանում կայացած հանդիպմանը եվրոպական առաջնորդներն առաջարկել են միջազգային վերահսկողություն հաստատել ուկրաինական սահմաններին։ Այս մասին այսօր հայտնել է Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին։

«Մենք հավանություն ենք տվել Ֆրանսիայի նախագահի՝ ուկրաինական սահմնաններին միջազգային վերահսկողություն հաստատելու առաջարկին։ Այդ առաքելությանը կարող են մասնակից լինել Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան», – հայտարարել է Ռենցին։

Ըստ նրա՝ հանդիպումը դարձել է «մեծ քայլ առաջ երկխոսության գործընթացում»։

«Մենք չենք ընդունում անկայուն Ուկրաինան և կանենք հնարավորը, որպեսզի վերադարձնենք այդ երկրի ապագան», – նշել է վարչապետը։
Ներկա պահին ռուս–ուկրաինական սահմանին գործում է ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը