Լրահոս

17.10.2014 13:37


Էբոլա տենդից կարող են տուժել քաղցրակերները

Էբոլա տենդից կարող են տուժել քաղցրակերները

«Nestle» ընկերությունը մտածում է Արևմտյան Աֆրիկայում բռնկված Էբոլա տենդի դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու մասին։ Այն պատճառով, որ տենդը կարող է հասնել նաև Կոտ Դիվուար, կակաոյի գինն արդեն սկսել է աճել։ Ողջ աշխարհի համար հենց այնտեղից է ներկրվում կակաոյի 40%–ը։

«Vesti.ru»–ի փոխանցմամբ՝ թեև «Nestle»–ն տենդից տուժած Սիերա Լիոնեում, Լիբերիայում և Գվինեայում գործարաններ չունի, սակայն աշխատում է «առավելագույն զգոնության» պայմաններում։ Հարկ է նշել, որ Կոտ Դիվուարը գտնվում է այն 13 ռիսկային երկրների ցանկում, որտեղ ևս բացառված չէ Էբոլա տենդի բռնկումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը