Գաղջը հետզհետե տեղի է տալիս. հանրապետականների ու ընդդիմության հրաժարականը պահանջող ակտիվի ձայնը դուրս չի գալիս։ Երկրի ղեկավարն էլ կարծես ընդհատակ է անցել։ Իհարկե, մեզ բոլորիս հասկանալի պատճառներով։
Անկեղծ ասեմ՝ վերջին մի քանի օրվա ընթացքում ակնհայտ երևում է, որ մարդկանց մոտ հույս է արթնացել։ Ժողովուրդը սկսել է հավատալ երկրում իրական փոփոխությունների հասնելու գաղափարին, քանզի դա ամրապնդվում է գործողություններով, ոչ թե դատարկ ու դեմագոգիկ խոստումներով։ Երկիրը դեպի լույս տանող ճանապարհն այլևս գտնված է. մնում է առավել ակտիվ մաքրել խոչընդոտները և դուրս գալ այս վեց տարվա մթությունից։
Իշխանափոխության գործընթացը Հայաստանում՝ «եռյակի» գլխավորությամբ, այլևս անշրջելի է, քանզի այն կրում է համազգային բնույթ՝ հիմնված ազգային շահերի ու միասնականության վրա։
1988-ից մեկնարկած «Միացում» շարժման անավարտ գործընթացը կավարտի միասնականություն ցուցաբերած «եռյակը»՝ այլ քաղաքական ուժերի և ժողովրդի ակտիվ դերակատարությամբ։ «Միացում» շարժման ավարտը կազդարարի Նոր Հայաստան կերտելու սկիզբը։
Հոկտեմբերի 24-ի հանրահավաքը լինելու է աննախադեպ։ Այդ օրը երկրին տրվելու է նո՛ր շունչ։
Գաղջը հետզհետե տեղի է տալիս
Գաղջը հետզհետե տեղի է տալիս. հանրապետականների ու ընդդիմության հրաժարականը պահանջող ակտիվի ձայնը դուրս չի գալիս։ Երկրի ղեկավարն էլ կարծես ընդհատակ է անցել։ Իհարկե, մեզ բոլորիս հասկանալի պատճառներով։
Անկեղծ ասեմ՝ վերջին մի քանի օրվա ընթացքում ակնհայտ երևում է, որ մարդկանց մոտ հույս է արթնացել։ Ժողովուրդը սկսել է հավատալ երկրում իրական փոփոխությունների հասնելու գաղափարին, քանզի դա ամրապնդվում է գործողություններով, ոչ թե դատարկ ու դեմագոգիկ խոստումներով։
Երկիրը դեպի լույս տանող ճանապարհն այլևս գտնված է. մնում է առավել ակտիվ մաքրել խոչընդոտները և դուրս գալ այս վեց տարվա մթությունից։

Աննա Մովսիսյան