Աշխարհ

17.10.2014 11:18


Պենտագոն. «Թուրքիան կարող է չեզոքացնել ԻՊ ներխուժման հնարավոր փորձը սեփական ուժերով»

Պենտագոն. «Թուրքիան կարող է չեզոքացնել ԻՊ ներխուժման հնարավոր փորձը սեփական ուժերով»

Թուրքիան ի վիճակի է չեզոքացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հնարավոր ներխուժումը Սիրիայից՝ առանց ՆԱՏՕ–ի կողմից օգնության։
Այսպիսի կարծիք է հայտնել Եվրոպայում ԱՄՆ–ի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ–մայոր Ուոլթեր Փայաթթը։
Նրա խոսքերով՝ Թուրքիայի բանակը և անվտանգության ուժերն «այնպիսի վիճակում են, որ ԻՊ–ի՝ Սիրիայից ներխուժման դեպքում անպայման պատասխան կտան»։

Ըստ Փայաթթի՝ այդպիսի կարծիքի է նաև Անկարան. «Թուրքերը չեն խնդրել մեզ ակտիվ վերահսկել Սիրիայի հետ իրենց սահմանը», – ասել է գեներալը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը