Ահազանգ. ՀՀԿ–ական թեկնածուն սպառնում է Ներքին Գետաշենի ընտրողներին
Հոկտեմբերի 19–ին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենալու։ Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ գործող գյուղապետ, ՀՀԿ–ական Կարո Գևորգյանը և անկուսակցական Սպարտակ Գորանցյանը։
Հենց վերջինի գրասենյակից էլ «7օր»–ն ահազանգ է ստացել, որ ՀՀԿ–ական թեկնածուն և նրա թիմը գյուղում վախի մթնոլորտ են սերմանել, կաշառք են առաջարկում և սպառնալիքներ հնչեցնում։
–Գյուղում իրավիճակը շատ լարված է. անկուսակցական թեկնածուն ունի ընտրվելու մեծ հնարավորություն և ընդդիմադիրների մեծ բանակ, ովքեր արդեն հոգնել են գյուղապետից, ով շուրջ 10 տարի այդ պաշտոնում է։ Վախի մթնոլորտն այն աստիճան է, որ ՀՀԿ–ական թեկնածուն հայտարարում է՝ քվեարկությունը տեղի է ունենալու բաց։ Մտնում են թաղամասեր, ասում են, որ կաշառքով ընտրեն իրենց։ Գյուղացիները բոլորը վախեցած են։ Ունի խուլիգանների մի մեծ բանակ, ովքեր թաղամասերով ընկած՝ հայհոյում են, և ստիպում, որ գյուղացիները գան ընտրության և քվեարկեն գործող գյուղապետի օգտին,–ասել է անկուսակցական թեկնածուի մամուլի խոսնակ Անի Գորանցյանը։
Նա նաև ընդգծել է, որ 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն իրենց գյուղում 15%–ից էլ քիչ ձայն է ստացել, սակայն կեղծիքներով պաշտոնապես հայտարարվել է 60%–ից էլ ավելի։
Անի Գորանցյանի խոսքերով՝ գյուղի բնակիչներն իշխանափոխություն են ուզում, և այդ նպատակով մասնակցել են հոկտեմբերի 10–ին Ազատության հրապարակում ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» հրավիրած հանրահավաքին, մասնակցելու են նաև հոկտեմբերի 24–ի հանրահավաքին։
–Բոլորի ակնկալիքը մեկն է՝ լինի իշխանափոխություն, և վերջ դրվի այս ամենին,–նշել է մամուլի խոսնակը։

7or.am