Մադուրո. «ԱՄՆ–ն իջեցնում է նավթի գինը, որպեսզի վնասի Ռուսաստանին և Վենեսուելային»
Միացյալ Նահանգներն իջեցնում է նավթի գները, որպեսզի վնաս հասցնի Ռուսաստանին և Վենեսուելային։ Այս մասին նախօրեին հայտնել է Նիկոլաս Մադուրոն՝ ելույթ ունենալով Կառավարության նիստին։
Նա նաև համոզմունք է հայտնել, որ մոտ ապագայում նավթի գների աճը կվերականգնվի՝ հիշեցնելով, որ Վենեսուելան պահանջել է ՕՊԵԿ–ին (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) արտակարգ նիստ հրավիրել այդ թեման քննարկելու համար։ «Ի՞նչ նպատակով են Միացյալ Նահանգները և նրա որոշ դաշնակիցներ ցանկանում իջեցնել նավթի գները։ Որպեսզի վնասեն Ռուսաստանին և Վենեսուելային, որոնք հանդիսանում են նավթի խոշոր արտադրողներ», – հայտարարել է նախագահը։
Մադուրոյի խոսքերով՝ վենեսուելական կառավարությունը ծրագիր է մշակել, որը թույլ կտա հաղթահարել ցանկացած իրավիճակ, «որքան ցածր անգամ իջնելու լինեն գները»։
Մադուրո. «ԱՄՆ–ն իջեցնում է նավթի գինը, որպեսզի վնասի Ռուսաստանին և Վենեսուելային»
Միացյալ Նահանգներն իջեցնում է նավթի գները, որպեսզի վնաս հասցնի Ռուսաստանին և Վենեսուելային։ Այս մասին նախօրեին հայտնել է Նիկոլաս Մադուրոն՝ ելույթ ունենալով Կառավարության նիստին։
Նա նաև համոզմունք է հայտնել, որ մոտ ապագայում նավթի գների աճը կվերականգնվի՝ հիշեցնելով, որ Վենեսուելան պահանջել է ՕՊԵԿ–ին (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) արտակարգ նիստ հրավիրել այդ թեման քննարկելու համար։
«Ի՞նչ նպատակով են Միացյալ Նահանգները և նրա որոշ դաշնակիցներ ցանկանում իջեցնել նավթի գները։ Որպեսզի վնասեն Ռուսաստանին և Վենեսուելային, որոնք հանդիսանում են նավթի խոշոր արտադրողներ», – հայտարարել է նախագահը։
Մադուրոյի խոսքերով՝ վենեսուելական կառավարությունը ծրագիր է մշակել, որը թույլ կտա հաղթահարել ցանկացած իրավիճակ, «որքան ցածր անգամ իջնելու լինեն գները»։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։