Քաղաքական

17.10.2014 10:19


Անտինյան. «Հոկտեմբերի 10–ին գալով Ազատության հրապարակ՝ Գագիկ Ծառուկյանն անցավ ռուբիկոնը» (տեսանյութ)

Անտինյան. «Հոկտեմբերի 10–ին գալով Ազատության հրապարակ՝ Գագիկ Ծառուկյանն անցավ ռուբիկոնը» (տեսանյութ)

–Իշխանափոխությունն արդեն օդից կախված է,–ասել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրին հյուրընկալված, քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։

–Հոկտեմբերի 24–ի հանրահավաքում օրակարգը մեկն է լինելու՝ իշխանափոխությունը, և, կարծում եմ, կներկայացվի դրա «ճանապարհային քարտեզը»,–հավելել է նա,–հոկտեմբերի 10–ին գալով և Ազատության հրապարակի հարթակում կանգնելով՝ Գագիկ Ծառուկյանն անցավ ռուբիկոնը, և դա չնկատել ուղղակի հնարավոր չէ։

Անտինյանի կարծիքով հոկտեմբերի 24–ին՝ 17։00–ին, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին Գագիկ Ծառուկյանը ծրագրային ելույթ կունենա և կներկայացնի իշխանափոխության «ճանապարհային քարտեզը», այն, ինչն արդեն հասարակական պահանջ է դարձել.

–Երեք պայման պետք է լինի՝ իրավիճակի ադեկվատ գնահատական, որը «եռյակը» տալիս է, պատրաստակամություն՝ գնալ իշխանափոխության, որը «եռյակը» ասում է, և հասարակության վստահությունը, որ ասողներն ունա՛կ են, ի վիճակի՛ են դա իրականացնել։ Որովհետև եթե շատ–շատերն ավելի ռադիկալ բան են ասում, բայց տեսնում ես նրանց «քաշային կատեգորիան», որ ուղղակի խոսում են, բնական է՝ հասարակությունը նրանց հետևից չի գնա։

Գագիկ Ծառուկյանի գործոնը քաղաքագետը կարևորում է նաև նրանով, որ իշխանական բուրգը նրա մեջ կարող է որպես գործընկերոջ տեսնել, և այդպիսով կազմաքանդվել։

–Գագիկ Ծառուկյանը կապեր ունի թե՛ երկրի ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Եվ առաջին անգամ հնարավորություն կա, որ իշխանական բուրգը հարթակում կանգնած մարդկանց վստահի որպես գործընկերոջ,–ասել է բանախոսը՝ հավելելով, որ միջազգային հանրության համար էլ հարթակն ավելի կանխատեսելի է, քան գործող իշխանությունը, հետևաբար կա ոչ միայն ցանկություն, այլև հնարավորությո՛ւն իշխանափոխություն անելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը