Լրահոս

17.10.2014 08:50


Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ-ի տարածաշրջանային տնօրենին

Էդվարդ Նալբանդյանն  ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ-ի տարածաշրջանային տնօրենին
Հոկտեմբերի 16-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ-ի տարածաշրջանային տնօրեն Մարի-Պիեր Պուարիեին:

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից` ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը խորհրդանշական համարեց, որ այցը տեղի է ունենում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 20-ամյակի օրերին և նշեց, որ հիմնադրամի գրասենյակը Երևանում այս տարիների ընթացքում լավ համագործակցություն է հաստատել Հայաստանի կառավարության, պետական և հասարակական կառույցների հետ, ինչը նպաստում է մանկական տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության բարձր գնահատականի համար՝ Մարի-Պիեր Պուարիեն ընդգծեց, որ Հայաստանի կառավարության հետ մշակված ծրագրերը հաջողությամբ կյանքի են կոչվում, ինչը զգալիորեն նպաստում է երեխաների խնդիրների լուծմանը։ Տիկին Պուարիեն նախարար Նալբանդյանին տեղեկացրեց նաև իր այցի շրջանակներում Երևանում կայացած տարածաշրջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպման մասին:

ԱԳ նախարարը կարևորեց տիկին Պուարիեի այցի ընթացքում Երևանում տարբեր գերատեսչությունների հետ անցկացված քննարկումները՝ 2016-2020թթ. Հայաստանի հետ համագործակցության ծրագրերի վերաբերյալ։ Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին Հայաստանի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև համագործակցության տարբեր հարցերի շուրջ։

Այս խորագրի վերջին նյութերը