Լրահոս

16.10.2014 21:36


Ոսկու շուկայի տնօրենի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի

Ոսկու շուկայի տնօրենի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի

Ոստիկանությունը քրեական գործ չի հարուցի սեպտեմբերի 25-ին Ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի նկատմամբ, ով իր օգնականների հետ միասին ոսկու շուկայում կոպիտ կերպով հանել էր տալիս բոլոր այն առևտրականների սեղանիկները, ովքեր համարձակվել են պայքարել իրենց իրավունքների համար:

«Ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստվել են նյութեր և 07.10.2014 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին», - ասված է «Ազատության» հարցմանն ի պատասխան Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից այսօր ստացված պաշտոնական գրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը