Լրահոս

16.10.2014 17:47


Պաղեստինա–իսրայելական բանակցությունները կվերսկսվեն Կահիրեում հոկտեմբերի վերջին

Պաղեստինա–իսրայելական բանակցությունները կվերսկսվեն Կահիրեում հոկտեմբերի վերջին

Ոչ անմիջական պաղեստինա–իսրայելական բանակցությունները տեղի կունենան Կահիրեում հոկտեմբերի վերջին։ Այս մասին հայտարարել է «ՀԱՄԱՍ»–ի քաղբյուրոյի փոխնախագահ Մուսա Աբու Մարզուկը։
Նրա խոսքերով՝ պաղեստինյան պատվիրակությունը պատրաստ է միասնական ճակատով պաշտպանել իր շահերը։
«Բանակցությունների օրակարգում կլինի օդանավակայանի և նավահանգիստների բացումը Գազայի հատվածում», – տեղեկացրել է Աբու Մարզուկը։
Հիշեցնենք՝ պաղեստինցիները և իսրայելացիները Կահիրեումօգոստոսի 26-ին պայմանավորվել են անժամկետ հրադադար հաստատել անկլավում, որը վերջ է դրել 50 օր տևողությամբ Իսրայելի զանգվածային գործողություններին Գազայի հատվածում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը