Լրահոս

16.10.2014 17:02


Հունան Պողոսյան. «Հանրապետությունում աճել է հանցագործությունների թիվը»

Հունան Պողոսյան. «Հանրապետությունում աճել է հանցագործությունների թիվը»

Այսօրվա ասուլիսին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Հունան Պողոսյանը հայտնել է, որ ոստիկանության համակարգում կրկնապատկվել է աշխատանքից ազատված ոստիկանների թիվը՝ 37-ից դարձել է 72։
Պողոսյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում ծառայողական քննությունների արդյունքում 600 ծառայող կարգապահական տույժի է ենթարկվել (նկատողությունից մինչ կոչումի իջեցում մեկ աստիճանով)։
Ինչ վերաբերում է Հայաստանում ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործություններին, բանախոսը նշել է, որ դրանց թիվն աճել է 302 դեպքով։ Հունան Պողոսյանը շեշտել է նաև, որ դրա հետ մեկտեղ՝ բարձրացել է իրավախախտումների բացահայտման արդյունավետությունը։
Հետախուզության մեջ գտնվող անձանց թիվն էլ կազմել է 1324 մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը