Լրահոս

16.10.2014 19:00


ԵՄ–ն հույս ունի մինչև նոյեմբերի 24-ը համաձայնության հասնել իրանական միջուկային ծրագրի հարցում

ԵՄ–ն հույս ունի մինչև նոյեմբերի 24-ը համաձայնության հասնել իրանական միջուկային ծրագրի հարցում

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հույս ունի մինչև նոյեմբերի 24-ը համաձայնության հասնել իրանական միջուկային ծրագրի հարցում։ Այս մասին այսօր հայտարարել է մամուլի քարտուղար Մայքլ Մաննը։

«Այսօր հոկտեմբերի 16-ն է. ժամանակ դեռ կա», – նշել է նա։
Մամուլի քարտուղարը նշել է, որ վիճելի հարցերը բանակցություններին պահպանվում են, սակայն կողմերի խնդիրն այն է, որ լուծման ուղիներ գտնեն։
«Ինչ վերաբերում է հաջորդ նախարարական հանդիպմանը, ապա որքանով ես տեղյակ եմ՝ ժամանակը դեռևս չի որոշվել», – ասել է Մաննը։ Նա հավելել է, որ ներկա դրությամբ Ժնևում շարունակվում են բանակցությունները, և հնարավոր է՝ դրանց ավարտին որոշակի պարզություն լինի ժամկետների հարցում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը