ԲՀԿ խմբակցության քարտուղար. «Արմեն Գևորգյանն այս Կառավարության եզակի պրոֆեսիոնալ նախարարներից էր» (տեսանյութ)
Լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականին վերաբերող հարցին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է.
–Ես պարոն Գևորգյանին համարում եմ շատ պրոֆեսիոնալ մասնագետ, և կարող եմ ասել, որ Կառավարությունն իրապես պրոֆեսիոնալ մասնագետ կորցրեց։ Տեղյակ չեմ նրա հրաժարականի բուն պատճառներից. համենայնդեպս, հակված եմ վստահելու այն պատճառներին, որոնք նշեց ինքը՝ պարոն Գևորգյանը։ Կրկնում եմ՝ նա այս Կառավարության եզակի պրոֆեսիոնալ նախարարներից էր։

7or.am