Քաղաքական

16.10.2014 15:05


«Եռյակի» հանդիպումն ավարտվեց. առաջ են գնալու սառը, կշռադատված, սթափ քայլերով (տեսանյութ)

«Եռյակի» հանդիպումն ավարտվեց. առաջ են գնալու սառը, կշռադատված, սթափ քայլերով (տեսանյութ)

Քիչ առաջ խորհրդարանում ավարտվել է ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» աշխատանքային հանդիպումը։ Անդրադարձ է կատարվել ԱԺ առաջիկա քառօրյային այդ երեք խմբակցությունների միասնական մարտավարությանը։

–Մի քանի նախաձեռնությունների հետ կապված՝ տեխնիկական հարցեր ենք քննարկել, որոնց բովանդակությունը թույլ տվեք չբացել։ Քննարկել ենք նաև հոկտեմբերի 24–ի հանրահավաքի հետ կապված տեխնիկական հարցեր։ «Եռյակն» առաջ է գնալու սառը, կշռադատված, սթափ քայլերով, որևէ պրովոկացիայի և սադրանքի չի ենթարկվելու։ Մենք ունենք մեր հստակ ծրագիրը, մենք հստակ գիտենք ժողովրդից եկած «մեսիջները» և այդ ծրագրով շարժվելու ենք առաջ։ Հաջորդ հանրահավաքում, կարծում եմ, առանցքայինը լինելու է Գագիկ Ծառուկյանի ծրագրային ելույթը, և շատ հարցերի պատասխաններ դուք կստանաք,–հանդիպումից հետո լրագրողներին ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ բոյկոտը քաղաքական պայքարի գործիքներից մեկն է, և ցանկացած պահի «եռյակը» կարող է ընտրել նաև այդ տարբերակը, բայց այս պահին քառօրյան բավականին արդյունավետ կօգտագործեն։

Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի առաջարկած օրակարգին վերաբերող հարցին, Ն. Զոհրաբյանն ընդգծել է, որ «Ժառանգություն»–ից իրենց հորդորել են՝ բացի իրենց կուսակցության նախագահից, փոխնախագահից, խմբակցության ղեկավարից և մամուլի խոսնակից՝ այլոց հայտարարություններին չարձագանքել։

–Ես մեծապես հետևում եմ նրանց հորդորներին, և մասնավոր անձանց, ովքեր չեն ներկայացնում քաղաքական ուժերի պաշտոնական տեսակետը, թույլ տվեք չմեկնաբանել,–նշել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը