Աշխարհ

16.10.2014 14:43


Մերկել. «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն բացառում Մոսկվայի հետ երկխոսությունը»

Մերկել. «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն բացառում Մոսկվայի հետ երկխոսությունը»

Պատժամիջոցները, որոնք մտցրել է ԵՄ–ն ՌԴ դեմ Ուկրաինայի հետ կապված, ինքնանպատակ չեն։ Այս մասին հայտարարել է գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով բունդեսթագում։

Գերմանացի կանցլերի խոսքերով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանդիսանում են ճնշման կարևոր միջոց, սակայն «ինքնանպատակ» չեն։
«Մենք երկխոսություն ենք փնտրում Ռուսաստանի հետ։ Պատժամիջոցները չեն բացառում երկխոսությունը», – հայտարարել է նա։
Մերկելի կարծիքով Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը պետք է նպաստի առաջին հերթին Ռուսաստանը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը