Նաիրա Զոհրաբյան. «ՀՀԿ–ն որևէ կերպ վերարտադրվելու հնարավորություն չի՛ ունենալու»
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ այն քաղաքական ուժերը, որոնք պնդում են, թե երկրի բոլոր խնդիրները թաղված են Սահմանադրության մեջ, զբաղված են բացահայտ երեսպաշտությամբ։
–Ես Ստրասբուրգում մեր վերջին այցելության ժամանակ խոսել եմ Վենետիկի հանձնաժողովի տարբեր փորձագետների հետ, և երկու կարծիք լինել չի կարող՝ բացարձակ նախագահական համակարգն էլ կարող է լինել ժողովրդավար, կիսանախագահականն էլ կարող է, խորհրդարանականն էլ։ Այստեղ խնդիրը կառավարման մոդելը չէ։ Վստահեցնում եմ, որ եթե ա՛յս մեխանիզմներով, խաղի ա՛յս կանոններով մենք գնացինք կառավարման մոդելի փոփոխության, ապա մեկ–երկու տարի հետո ասելու ենք, որ խորհրդարանական կառավարման մոդելն ամենադիկտատուրայինն է Հայաստանում։ Խնդիրը մոդելը չէ, խնդիրը քաղաքական կամքի բացակայությունն է,–ԱԺ–ում մի խումբ լրագրողներիասել է Ն. Զոհրաբյանը։
Նա ընդգծել է, որ իրենք սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկումների մեջ չեն մտնելու, որովհետև կարծում են՝ այդ նախաձեռնությունը երկրի քաղաքական ուժերին և քաղաքացիական հասարակությանը հիմնական խնդիրներից շեղելու բլեֆ և ավանտյուրա է։
–Մեկ բան հստակ է՝ այս իշխանությունը պետք է հեռանա, այս իշխանությունը որևէ կերպ՝ կլինի ԱԺ–ի լիազորություններն ուժեղացնելով, կլինի վարչապետի կարգավիճակը ուժեղացնելով, ինչ–որ մի ձևով չպիտի ունենա հնարավորություն վերարտադրվելու, որովհետև մենք հասկանում ենք, որ նպատակը բարի չէ, նպատակը ազնիվ չէ, նպատակը ոչ թե մարդակենտրոն Սահմանադրություն ունենալն է, ինչպես հայտարարում է այդ հանձնաժողովի հարգարժան նախագահը, այլ կոնկրետ գործող թիմի, գործող իշխանության վրայով Սահմանադրություն ձևելն է։ Հիմա ի՞նչ կերպ դա «կկպնի», ի՞նչ կերպ դա կկարողանան սղացնել ու հաջողացնել, դա էլ կարծում են՝ իրենց շուստրիության և հնարամտության խնդիրը կարող է լինել։ Չի՛ ստացվելու։ Հանրապետական կուսակցությունը որևէ կերպ վերարտադրվելու հնարավորություն չի՛ ունենալու,–ընդգծել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը։
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 10–ի հանրահավաքին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը քննադատողներին, Ն. Զոհրաբյանը հակադարձել է.
–Ես այդ քննադատողներին՝ մեզ ինչ–որ ավանտյուրաների, չկշռադատված քայլերի դրդողներին, խորհուրդ կտայի նախ փորձել իրենց համակիրներին հավաքել թեկուզ ամենափոքր հարթակում, տեսնենք, թե իրենք քանի՞ համակիր ունեն։ Եվ եթե իրենք այդպես արմատական, խիստ հեղափոխական են, ապա նախագահական շենքն այնտեղ է, Կառավարության շենքն՝ այնտեղ, կարող են գրոհել, կարող են գրավել, կարող են զավթել։ Ես կրկնում եմ՝ մեզ չկշռադատված, արկածախնդիր քայլերի որևէ մեկը չի կարողանալու դրդել։ Մենք հրաշալի հասկանում ենք, թե ինչ պատասխանատվության տակ ենք մտել. այս ամենը չի արվել նրա համար, որ իշխանությանն ասենք՝ տեսե՞ք, թե մենք ինչքան մարդ կարող ենք հավաքել հանրահավաքին։ Իշխանությունը շատ լավ գիտի, որ ինքը զրոյական վստահության ռեսուրս ունի, և շատ լավ գիտի, թե ինչպիսի բողոքի կրիտիկական զանգված կա հանրության մեջ։ Սա հստակ, հաշվարկված պատասխանատվություն է։ Գագիկ Ծառուկյանը չէ՛ր կարող մտնել մի պատասխանատվության տակ, եթե բոլո՛ր քայլերը սթափ, սառնասիրտ, պրագմատիկ հաշվարկված չլինեին։
Ն. Զոհրաբյանը նաև պնդել է, որ իր երկուրոպանոց ելույթում Գագիկ Ծառուկյանը մի քանի կարևոր «մեսիջ» տվեց, իսկ եթե ոմանք չեն հասկացել, ուրեմն ընկալունակության խնդիր ունեն։
–Իսկ հոկտեմբերի 24–ին վստահաբար կլսեք Գագիկ Ծառուկյանի շատ ավելի ծրագրային ելույթը և կտեսնեք այն «ճանապարհային քարտեզը», որը կառաջարկի ԲՀԿ նախագահը,–ամփոփել է Ն. Զոհրաբյանը։
Նաիրա Զոհրաբյան. «ՀՀԿ–ն որևէ կերպ վերարտադրվելու հնարավորություն չի՛ ունենալու»
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ այն քաղաքական ուժերը, որոնք պնդում են, թե երկրի բոլոր խնդիրները թաղված են Սահմանադրության մեջ, զբաղված են բացահայտ երեսպաշտությամբ։
–Ես Ստրասբուրգում մեր վերջին այցելության ժամանակ խոսել եմ Վենետիկի հանձնաժողովի տարբեր փորձագետների հետ, և երկու կարծիք լինել չի կարող՝ բացարձակ նախագահական համակարգն էլ կարող է լինել ժողովրդավար, կիսանախագահականն էլ կարող է, խորհրդարանականն էլ։ Այստեղ խնդիրը կառավարման մոդելը չէ։ Վստահեցնում եմ, որ եթե ա՛յս մեխանիզմներով, խաղի ա՛յս կանոններով մենք գնացինք կառավարման մոդելի փոփոխության, ապա մեկ–երկու տարի հետո ասելու ենք, որ խորհրդարանական կառավարման մոդելն ամենադիկտատուրայինն է Հայաստանում։ Խնդիրը մոդելը չէ, խնդիրը քաղաքական կամքի բացակայությունն է,–ԱԺ–ում մի խումբ լրագրողների ասել է Ն. Զոհրաբյանը։

7or.am