«Ինչու են Արտակ Ալեքսանյանն ու Անուշ Սեդրակյանն անհապաղ պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը»
«Բանաձև» հաղորդաշարի շրջանակներում Արտակ Ալեքսանյանը երեկ հյուրընկալել էր Անուշ Սեդրակյանին, Վիգեն Հակոբյանին և Վահագն Սարոյանին:
Հաղորդումը, ըմդհանուր առմամբ, անցավ այն քաղաքական կոդերի շրջանակներում, որ այսօր գործի են դրվել Բաղրամյան 26-ի կողմից` իրական ընդդիմությանը «ընդդիմությունով» քննադատելը: Ուղղակի իշխանությունները դերերի հստակ բաժանում են կատարել, և «հեղափոխական ընդդիմադիրների» մի մասը թերթերի էջերից է քննադատում ընդդիմությանը, մյուսը` լրատվական կայքերի էջերից, մյուս մասն էլ «Սերժական պայմանագիր» ծրագրի շրջանակներում է հայտարարություն տարածում «եռյակի» դեմ, իսկ, օրինակ, Անուշ Սեդրակյանին հրահանգված է հեռուստաեթերից քննադատել իրական ընդդիմությանը:
Սեդրակյանը քննադատում էր ընդդիմությանն այն բանի համար, որ իրենք չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը հենց հիմա՛: Եվ հետաքրքիրն այստեղ այն էր, թե ինչպես էր այդ ամենին արձագանքում Արտակ Ալեքսանյանը: Նա լիովին համաձայնվում էր Անուշ Սեդրակյանի հետ, և, փաստորեն, նույնպես քննադատում ընդդիմությանը Սերժ Սարգսյանի հրաժարականը «չպահանջելու» համար:
Եթե Սեդրակյանի պահվածքը հասկանալի է, նա գրանտ է ստանում հենց սենց բաների համար, ապա Ալեքսանյանի պահվածքն այլ` թաքնված պատճառներ ունի: Իշխանական համակարգում աշխատող մարդիկ մեզանից ավելի լավ գիտեն, թե ինչ սարսափելի վիճակում է գտնվում մեր երկիրը, իրենք մեզանից լավ են հասկանում, թե ինչ կենսական անհրաժեշտություն է հիմա ներկայացնում իշխանափոխությունը, հետևաբար, հենց դրա համար էլ Ալեքսանյանն այդքան մեծ ոգևորությամբ էր ընդունում Սեդրակյանի խոսքերը Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականի անհրաժեշտության մասին:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից