Տնտեսական

16.10.2014 11:31


Բնակիչներ. «Սերժ Սարգսյանը, փաստորեն, խաբեց մեզ»

Բնակիչներ. «Սերժ Սարգսյանը, փաստորեն, խաբեց մեզ»

Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ի լրագրողը, այս պահին գործադիրի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մայրաքաղաքի Եկմալյան 4-16 թաղամասի բնակիչները:

Հավաքվածները պահանջում են, որպեսզի իրենց բնակարանային խնդիրը լուծում ստանա: Խնդիրն այն է, որ դեռեւս 2007 թվականին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ՝ շուրջ 25 սեփական տներ պետության կողմից ճանաչվել են գերակա շահ եւ օտարվել, իսկ բնակիչներին խոստացվել է կարճ ժամկետում նոր բնակարան հատկացնել:

Նրանք նաեւ հայտնեցին, որ դեռեւս երկու տարի առաջ իրենց բնակարանով ապահովելու խոստում տվել է անձամբ Սերժ Սարգսյանը:

«Մենք հանդիպել ենք նաեւ Սերժ Սարգսյանի հետ, ինքն ասեց՝ մեկ ամսում խնդիրը լուծում կստանա, բայց, փաստորեն, խաբեց մեզ»,- ասացին հավաքվածները:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը