Վենեսուելայի նախագահը՝ խորհրդարանի խոսնակի և կրթության նախարարի նկատմամբ հարձակում գործելու մասին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հաղորդել է, որ հոկտեմբերի 4-ին սպանության փորձ է կատարվել Ազգային ասամբլեայի նախագահ Դոսդադո Կաբելիոյի նկատմամբ։ Այս մասին նախօրեին հաղորդել է երկրի նախագահը մամուլի ասուլիսին՝ Ազգային ասամբլեայի Միասնական սոցիալիստական կուսակցության պատգամավոր Ռոբերտ Սերրայի սպանության թեմայով։ Նախագահը ոչ մի մանրամաս չի հայտնել կատարվածի վերաբերյալ, սակայն հաղորդել է, որ մի քանի ամիս առաջ հարձակման են ենթարկվել սոցիալական հարցերով փոխնախագահը և կրթության նախարար Հեկտոր Ռոդրիգեսը։
«Դա պատահել է տանը, որտեղ նա ապրում է կնոջ և երեքամյա որդու հետ»,– նշել է Մադուրոն։
Վենեսուելայի նախագահը՝ խորհրդարանի խոսնակի և կրթության նախարարի նկատմամբ հարձակում գործելու մասին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հաղորդել է, որ հոկտեմբերի 4-ին սպանության փորձ է կատարվել Ազգային ասամբլեայի նախագահ Դոսդադո Կաբելիոյի նկատմամբ։ Այս մասին նախօրեին հաղորդել է երկրի նախագահը մամուլի ասուլիսին՝ Ազգային ասամբլեայի Միասնական սոցիալիստական կուսակցության պատգամավոր Ռոբերտ Սերրայի սպանության թեմայով։
Նախագահը ոչ մի մանրամաս չի հայտնել կատարվածի վերաբերյալ, սակայն հաղորդել է, որ մի քանի ամիս առաջ հարձակման են ենթարկվել սոցիալական հարցերով փոխնախագահը և կրթության նախարար Հեկտոր Ռոդրիգեսը։
«Դա պատահել է տանը, որտեղ նա ապրում է կնոջ և երեքամյա որդու հետ»,– նշել է Մադուրոն։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։