Հայտարարվել է Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի առաջին խմբի ձևավորման մասին
2014 թվականի հոկտեմբերի 15-ին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» /www.eufoa.am/կազմակերպության աջակցությամբ Եվրոպական Խորհրդարանում ներկայացվել է ԼեռնայինՂարաբաղի խումբը, որը նպատակ ունի խթանել քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական կառավարման համակարգերը, ինչպես նաև եվրոպական արժեքների տարածումը՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում: Նմանատիպ խմբեր ձևավորած են Ֆրանսիայի և Լիտվայիխորհրդարանների օրինակով, ԵԽ անդամները հիմնադրում են առաջին միջազգային խումբը, որը անցնում է ազգային սահմանները:
ԵԽ որոշ անդամներ պատրաստակամություն են հայտնել անդամակցել խմբին: Այն պատրաստվում է գլխավորել ԵԺԿ խմբակցության անդամ Ֆրանկ Էնգելը:
Եվրոպական քաղաքական ընտանիքի ազգությամբ տարբեր ներկայացուցիչներից կազմված ԼՂ խումբը նպաստելու է ԵՄ պաշտոնյաների, ՔՀԿ ներկայացուցիչների և ԼՂ բոլոր մակարդակների ներկայացուցիչների, ներառյալ քաղաքացիական հասարակության միջև կապերի հաստատմանը, նաևխթանելու է ճանաչողական այցերի կազմակերպմանը դեպի տարածաշրջան: Ոչ պաշտոնական խումբը հետաքրքված է նաև միջազգային խմբերում և ԵՄ ծրագրերում ԼՂ ներկայացվածության հարցով:
ԵԽ-ն նշել է, որ կարողությունների ամրապնդման կոմպլեմենտար միջոցներով Եվրամիությունը ի զորու է աջակցել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հակամարտությունը լուծելու Մինսկի խմբի ջանքերին, իսկ խումբը կնպաստի այդ քայլերին:
«Այս խումբը մի օրգան է, որը միավորում է տարածաշրջանի հանդեպ գիտելիք ունեցող և հետաքրքություն ցուցաբերող մարդկանց, որոնք պատրաստ են Ղարաբաղի ժողովրդի տրամադրության տակ լինել»,-ասել է Էնգելը: «Մենք ցանկանում ենք մարդկանց իրազեկել տարածաշրջանի չճանաչված հատվածի մասին, որը, ի վերջո, ժողովրդավար հանրապետություն է և ցուցաբերում է համապատասխան վարքագիծ»:
Պարոն Էնգելը ավելացնում է նաև, որ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը եղել է և կլինի Լեռնային Ղարաբաղը եվրոպական օրակարգում առաջադրող առանցքային դերակատար: Խմբի համար կենսական կարևորություն ունի ապավինել ԼՂ իշխանությունների հետ հաղորդակցում և համագործակցություն ապահովելու ՀԵԲ-ի փորձին:
ԼՂ ներկայացուցիչները ողջունում են այս նախագիծը և երկու ղեկավար մարմինների միջև համագործակցության կոչերը:
«Սա բնականոն արդյունք է և ինչ-որ չափով ԵՄ իստիտուտների ընդունած պաշտոնական փաստաթղթերի կատարում, որը խրախուսում է ԵՄ պաշտոնյաներին մուտք գործել Լեռնային Ղարաբաղ և հանդիպել բոլոր մակարդակների ներկայացուցիչներին»,-նշել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: