ՈւԵՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել Սերբիայի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիների դեմ
ՈւԵՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել Սերբիայի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիների դեմ՝ Եվրո-2016-ի որակավորման փուլի Սերբիա-Ալբանիա հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների պատճառով:
Հիշեցնենք, որ Բելգրադում կայացած հանդիպման 44-րդ րոպեին մարզադաշտում հայտնվել է անօդաչու սարք՝ վրան «Մեծ Ալբանիա» գրությամբ պաստառով։ Այն դաշտից փորձել է հեռացնել Սերբիայի հավաքականի խաղացող Ստեֆան Միտրովիչը, ինչին հաջորդել են անկարգությունները, որոնց մասնակցել են նաև սերբ երկրպագուները:
Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ հարուցվել է կարգապահական գործ՝ երկրպագուների կողմից պայթուցիկ և լազերային սարքերի օգտագործման, տրիբունաներում անկարգություններ հրահրելու, խաղադաշտ մտնելու և խաղի կազմակերպման ոչ բավարար պատրաստվածության համար:
Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ կարգապահական գործը հարցուցված է խաղը շարունակելուց հրաժարվելու և արգելված պաստառի հայտնվելու համար։ Այս մասին հայտնում է «BBC»-ին:
Սերբիայի և Ալբանիայի հավաքականները՝ Հայաստանի ընտրանու հետ միասին, ընդգրկված են նույն խմբում։