Լրահոս

16.10.2014 08:57


Պատահար Արարատի մարզում. կա 1 զոհ

Պատահար Արարատի մարզում. կա 1 զոհ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 20.06-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին` Արարատի մարզի Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 25 ՕԼ 377 (վարորդ՝ 1958 թ. ծնված Մ. Խ.) և «Մերսեդես» մակնիշի 22 ZZ 303 (վարորդ՝ 1965 թ. ծնված Գ. Ս.) ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1962 թ. ծնված Վ. Ղ.-ը տեղում մահացել է:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ Մ. Խ.-ը և Գ. Ս.-ը, տուժածներ՝ 1960 թ. ծնված Ի. Օ.-ը, 1992 թ. ծնված Ա. Հ.-ը և 1969 թ. ծնված Ի. Ա.-ը տեղափոխվել են Արտաշատի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը