Լրահոս

15.10.2014 16:53


Մերկելը մտադիր է Միլանում Պուտինի հետ մի շարք հարցեր քննարկել

Մերկելը մտադիր է Միլանում Պուտինի հետ մի շարք հարցեր քննարկել

Միլանում կայանալիք Ասիա–Եվրոպա գագաթաժողովի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետքննարկել մի շարք հարցեր։ Համապատասխան հայտարարությունը նա արել է այսօրվա ասուլիսին Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգի հետ բանակցությունների ավարտին։

«Մտադրություն կա բանակցություններ անցկացնել Ռուսաստանի նախագահի հետ, – ասել է Մերկելը։ – Օրակարգում կլինեն մի շարք հարցեր՝ կապված Ուկրաինայի, գազի մատակարարման, ինչպես նաև մինսկյան պայմանավորվածությունների կատարման հետ»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը