Կարծիք

15.10.2014 16:17


Վահան Բաբայան. «Գագիկ Ծառուկյանի՝ առանց այդ էլ բարձր վարկանիշի աննախադեպ աճը հանգիստ չի տալիս իշխանության ներկայացուցիչներին»

Վահան Բաբայան. «Գագիկ Ծառուկյանի՝ առանց այդ էլ բարձր վարկանիշի աննախադեպ աճը հանգիստ չի տալիս իշխանության ներկայացուցիչներին»

Ժողովրդական շարժման հզորացմանն ու մասնավորապես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ առանց այդ էլ բարձր վարկանիշի աննախադեպ աճը հանգիստ չի տալիս իշխանության ներկայացուցիչներին, բայց բանը հասել է նրան, որ դաշտ են նետվում ոչ միայն դհոլները, այլև կրիմինալի ներկայացուցիչներ: Եվ գնահատականներով է հանդես գալիս ոմն անհայտ, բայց «դուխ»-ի ակնհայտ «պերեդոզ» ստացած, Վոլոդյա Հովհաննիսյան անվամբ մի խորհրդական, որի պատկերացմամբ՝ առաջնորդը ոչ թե պետք է վայելի ժողովրդի հարգանքն ու վստահությունը, այլ, օրինակ, Արցախյան պատերազմի մասնակիցը լինելու շղարշի տակ՝ տարիներ շարունակ թալանի, մարդկանց ահաբեկի և քրեական հանցագործությունների մի ամբողջ շարք իրականացնի ու անպատիժ մնա, այդ թվում՝ օրը ցերեկով Երևանի կենտրոնում բոլորի աչքի ու տեսախցիկների առաջ կնոջը ծեծի ենթարկելու, ինչպես նաև հայոց բանակի սպայի վրա կրակելու ու վերջինիս եղբորը սպանելու ամենաթարմ դեպքերը, որոնց մասին բոլորն են տեղյակ, և սրանց մասին «մոռանալն» ու սուրբ ձևանալը դեռևս ոչ ոքի սուրբ չի դարձնում: Բայց եթե մարդիկ բարոյականության հետ խնդիր ունեն կամ հանուն խորհրդականի պաշտոնի՝ պատրաստ են մտնել այնպիսի բեռի տակ, որից «ճողվածք» են ստանալու, ապա դա բացառապես իրենց որոշումն է և խոսում է մարդկային մի տեսակի մասին, որը, ցավոք, այսօրվա իշխանությունների կազմում մեծամասնություն է կազմում: Բայց նկատի ունեցեք նաև սպասվող համաժողովրդական ալիքը, որը, անկասկած, մոտ ապագայում կանդրադառնա նաև վերոնշյալ տեսակին ու նրանց ուղղորդողներին:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը