Կարծիք

15.10.2014 16:14


«Տեսեք, թե ուր ենք հասել. վարկերի պատճառով մարդը կամրջից նետվում է»

«Տեսեք, թե ուր ենք հասել. վարկերի պատճառով մարդը կամրջից նետվում է»

Տեսեք, թե ուր ենք հասել (չնայած, վաղուց էինք հասել):
Երիտասարդ տղամարդը ցանկացել է կամրջից նետվելով՝ վերջ տալ իր կյանքին բանկից վերցրած վարկը մարել չկարողանալու պատճառով:
Վարկի տակ է մեր ազգի գերակշիռ մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, իսկ այսօր ազգի խնդիրների թիվ մեկ լուծում են համարում սահմանադրական բարեփոխումները:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչ վարկային տոկոսներ են գործում ՀՀ ներկա բանկային համակարգում: Մարդը ամսական վճարը կատարելու պահից մտածում է արդեն հաջորդ ամսվա վճարը մարելու մասին:
Այդ իսկ պատճառով ունենք այն, ինչ ունենք:
Լավ է՝ գոնե ոստիկաններին ու փրկարարներին հաջողվել է փրկել այդ մարդուն: Սակայն սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ, երևի, վերջին:
Գոռ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը