Լրահոս

15.10.2014 15:59


Աբխազիայում հաստատվել է կառավարության նոր կառուցվածքը. Սուրեն Կերսելյանը դարձել է երկրորդ փոխվարչապետ

Աբխազիայում հաստատվել է կառավարության նոր կառուցվածքը. Սուրեն Կերսելյանը դարձել է երկրորդ փոխվարչապետ

Աբխազիայում հաստատվել է կառավարության նոր կառուցվածքը։ Համապատասխան ցուցում է ստորագրել նախագահ Ռաուլ Հաջիմբան։ Հանրապետության ղեկավարի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կառավարությունում այժմ կլինի երեք փոխվարչապետ։
Առաջին փոխվարչապետ է նշանակվել Շամիլ Աձինբան։ Նա 2011 թվականին առաջադրվել է փոխնախագահի պաշտոնում։ Սուխումի հայկական համայնքի ղեկավար Սուրեն Կերսելյանը դարձել է երկրորդ փոխվարչապետ։ Նա կղեկավարի նաև Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը։
Երրորդ փոխվարչապետ է նշանակվել Վիկտոր Խիլչևսկին, որը միաժամանակ կղեկավարի Էներգետիկայի, տրանսպորտի և կապի նախարարությունը։ Ավելի վաղ կառավարության կազմում նման նախարարություն չկար։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը