Լրահոս

15.10.2014 21:18


Թայլանդում կկառուցեն Հարավարևմտյան Ասիայում ամենաբարձր շենքը

Թայլանդում կկառուցեն Հարավարևմտյան Ասիայում ամենաբարձր շենքը

Թայլանդում 2019 թվականին կհայտնվի աշխարհի ամենաբարձր շենքերից մեկը և ամենաբարձրը՝ Հարավարևմտյան Ասիայում։ Այս մասին հաղորդել է տեղական շինարարական ընկերությունը, որը մտադիր է Բանգկոկում 615–մետրանոց երկնաքեր կառուցել։
Նոր բարձրահարկը կկառուցեն քաղաքի կենտրոնական թաղամասում՝ Ռամ Իններորդ թագավորի փողոցում։
Ամբիցիոզ նախագիծը դեռ կրում է «Սուպերաշտարակ» անվանումը, սակայն հնարավոր է՝ շինարարության ավարտին վերանվանվի։ Շենքի արժողությունը գնահատվում է 5.6 մլրդ դոլար։ Շինության տանիքում կտեղակայվեն դիտորդական հրապարակ և զբոսայգի։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը