Լրահոս

15.10.2014 15:09


Զառա Ամատունի. «ԿԽՄԿ–ն հետամուտ է գերիների իրավունքների պաշտպանությանը»

Զառա Ամատունի. «ԿԽՄԿ–ն հետամուտ է գերիների իրավունքների պաշտպանությանը»

Այսօրվա ասուլիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման կապի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ Արցախի հակամարտության հետևանքով 4000 անհայտ կորած անձ կա, որից 800-ը Հայաստանի և Արցախի գրանցում ունի։
Զառա Ամատունին տեղեկացրել է նաև, որ անհայտ կորածների հարազատները գտնվում են երկարատև անորոշության մեջ, քանզի տեղեկություն չունեն կորածից։ Անհայտ կորածների հարազատներին սոցիալ–հոգեբանական ծառայություն է տրամադրվում։
Կարմիր խաչի ներկայացուցիչը հաղորդել է ԴՆԹ տվյալների բազայի ստեղծման մասին, որը թույլ կտա նույնականացնել անհայտ կորածներին։
Ինչ վերաբերում է ռազմագերիներին, բանախոսը նշել է, որ Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, ներկա դրությամբ ռազմագերի չկա. փոխարենը՝ կա հինգ անձից բաղկացած ընտանիք։ Ըստ Զառա Ամատունու՝ միջազգային կոմիտեն, ղեկավարվելով Ժնևյան կոնվենցիայով, հետամուտ է գերիների մասին մշտական տեղեկատվություն ունենալուն և գերիների իրավունքների պաշտպանությանը։

Այս խորագրի վերջին նյութերը