Սեուլը Փհենյանին առաջարկել է բարձր մակարդակով բանակցություններ հոկտեմբերի 30-ին
Կորեայի Հանրապետությունն առաջարկել է Հյուսիսային Կորեային անցկացնել բարձր մակարդակի միջկորեական բանակցություններ սույն տարվա հոկտեմբերի 30-ին։ Այս մասին հայնում է «Ռենհապ» գործակալությունը։
Հյուսիսը և Հարավը պայմանավորվել են հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին անցկացնել բանակցությունների նոր փուլ։ Կողմերը համաձայնել են համատեղ աշխատանքներ իրականացնել հարաբերությունները բարելավելու նպատակով։ Այսօր հաղորդվել է, որ Սեուլը և Փհենյանն արդեն սկսել են ռազմական բանակցությունները՝ գեներալների մակարդակով։ Սակայն «Ռենհապ» գործակալության՝ Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի աղբյուրի փոխանցմամբ՝ «Հյուսիսը չի ցանկանում դա բարձրաձայնել»։
Դեռևս չկա տեղեկատվություն այն մասին՝ ով է մասնակցում ռազմական բանակցություններին, և որն է օրակարգը. ԿՀ թե՛ Պաշտպանության, թե՛ Միասնության նախարարությունները տեղեկությունը չեն մեկնաբանել։
Սեուլը Փհենյանին առաջարկել է բարձր մակարդակով բանակցություններ հոկտեմբերի 30-ին
Կորեայի Հանրապետությունն առաջարկել է Հյուսիսային Կորեային անցկացնել բարձր մակարդակի միջկորեական բանակցություններ սույն տարվա հոկտեմբերի 30-ին։ Այս մասին հայնում է «Ռենհապ» գործակալությունը։
Հյուսիսը և Հարավը պայմանավորվել են հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին անցկացնել բանակցությունների նոր փուլ։ Կողմերը համաձայնել են համատեղ աշխատանքներ իրականացնել հարաբերությունները բարելավելու նպատակով։
Այսօր հաղորդվել է, որ Սեուլը և Փհենյանն արդեն սկսել են ռազմական բանակցությունները՝ գեներալների մակարդակով։ Սակայն «Ռենհապ» գործակալության՝ Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի աղբյուրի փոխանցմամբ՝ «Հյուսիսը չի ցանկանում դա բարձրաձայնել»։
Դեռևս չկա տեղեկատվություն այն մասին՝ ով է մասնակցում ռազմական բանակցություններին, և որն է օրակարգը. ԿՀ թե՛ Պաշտպանության, թե՛ Միասնության նախարարությունները տեղեկությունը չեն մեկնաբանել։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։