ԻՊ-ն նախատեսում է ահաբեկիչների շրջանում ֆուտբոլի միջազգային մրցաշար անցկացնել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Լիբիայում նախատեսում են ծայրահեղական խմբավորումների մասնակցությամբ՝ ֆուտբոլի միջազգային մրցաշար անցկացնել։ Այս մասին հայտնում է RT հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ մրցաշարը կանցկացվի Միջերկրական ծովի ափին գտնվող և ահաբեկիչների կողմից վերահսկվող Դերնա քաղաքում։ Մասնակցելու առաջարկ է արվել տարբեր երկրներում կռվող ահաբեկչական խմբավորումների։
«Ահաբեկչական» խաղերն անց են կացվելու սեփական կանոններով, որոնք չեն հակասում շարիաթի օրենքներին։