Գ. Իսագուլյան. «Հայաստանի զարգացման միակ խոչընդոտը ներկա իշխանություններն են»
Այսօրվա ասուլիսին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահԳառնիկ Իսագուլյանն անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին ու տնտեսական իրավիճակին՝ նշել է.
«Նույնիսկ գործարարներն այսօր, ունենալով ազատ գումար, որ կարող են դնել շրջանառության մեջ, վարկի տակ են մտնում, որ կարողանան կանխիկ գումարը դուրս հանել երկրից, որովհետև վախենում են, որ վաղը մեկը կարող է՝ գա, կա՛մ 50 % ուզի, կա՛մ 90 % փայ մտնի իր արտադրության մեջ», – հավելելով, որ երկրում չեն ստեղծվում պայմաններ, որ գյուղացին արտադրի, գործարարն արտադրի, մանր ու միջին բիզնեսը զարգանա, որն էլ այսօր ոչիշխանական ուժերի՝ իշխանության հրաժարականը պահանջելու հիմնական պատճառն է։
Իսագուլյանը, փորձելով զերծ մնալ մատնանշումներից (հաշվի առնելով այն հանգամանքը, որ ասուլիսի մյուս բանախոսը ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն էր, որի հետ, Գառնիկ Իսագուլյանի խոսքերով, վատ հարաբերություններ չունի), ՀՀԿ–ն պայմանականորեն անվանել է «Հայաստանի հղփացածների կուսակցություն»։
«Հղփացածների կուսակցությունը վարչապետ է նշանակում Տիգրանուհի Սարգսյանին («Համընկնումներն էլի իրար հետ կապ չունեն»,– ասել է Իսագուլյանը). մարդը գալիս է տնտեսական ճգնաժամից առաջ, հայտարարում է ԱԺ–ում, որ Հայաստանը շրջանցելու է համաշխարհային տնտեսական ճգնաժամը, և մենք ոչ թե տուժելու ենք, այլ օգտվելու ենք։ Ու տարին փակում ենք 20% տնտեսական անկումով...», – ասել է բանախոսը, ապա հարցրել՝ ի՞նչ կաներ այդ դեպքում ՀՀԿ–ն, եթե ընդդիմություն լիներ ԱԺ–ում, և ինքն էլ պատասխանել.
–Անմիջապես չէր պահանջելու այդ վարչապետի հրաժարականը։ Պահանջելու էր, բայց դրանից հետո այդ մարդը հինգ տարի աշխատեց Հայաստանի տնտեսության մեջ՝ կատարելով մի դերակատարություն։ Գնաց նստեց հայկական գյուղում, երբեք կով չտեսած հայ գյուղացի կնոջը սովորեցնում էր, թե ոնց կարելի է կով կթել։
Իսագուլյանի խոսքերով՝ Հայաստանի զարգացման միակ խոչընդոտը ներկա իշխանություններն են. «Ցավոք սրտի, Հանրապետական կուսակցությունը ձախողել է և՛ ներքին քաղաքական կյանքում, և՛ տնտեսական կյանքում, և՛ արտաքին քաղաքական կյանքում»։
Իբրև ներքին քաղաքական կյանքի ձախողման վառ օրինակ՝ Իսագուլյանը բերել է Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը մարզպետի պաշտոնում, որը, նրա խոսքերով, մեկ նպատակ էր հետապնդում՝ «երկիրը լցնել մարդասպաններով, մնացածին քշել այս երկրից», և «եռյակում» տարբեր գաղափարների տեր մարդիկ միանում են նաև այդ երևույթների դեմ։
Գ. Իսագուլյան. «Հայաստանի զարգացման միակ խոչընդոտը ներկա իշխանություններն են»
Այսօրվա ասուլիսին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին ու տնտեսական իրավիճակին՝ նշել է.

7or.am