Լրահոս

15.10.2014 12:14


Սյունիքի մարզպետարանի պարզաբանումը Սուրիկ Խաչատրյանի գիտական աստիճանի վերաբերյալ

Սյունիքի մարզպետարանի պարզաբանումը Սուրիկ Խաչատրյանի գիտական աստիճանի վերաբերյալ

Սյունիքի մարզպետարանն իր կայքում պարզաբանում է ներկայացրել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գիտական աստիճանի վերաբերյալ.

«Համաձայն Միջազգային տեղեկատվակայնության ակադեմիայի կողմից Սուրիկ Խաչատարյանին տրված դիպլոմի` հաստատվում է նրա կողմից պետական կառավարման փիլիսոփայության դոկտորի կոչում ստանալը: Ներկայացնում ենք գիտական կոչման վավերագրի պատճենը թարգմանությամբ.

Միջազգային տեղեկատվակայնության ակադեմիա
Միացյալ ազգերի տնտեսական և սոցիալական խորհրդի ընդհանուր խորհրդատվական կոմիտե, Մոնրեալ, գլխավոր գրասենյակ, Կանադա
Դոկտորական հանձնաժողովի երաշխավորությամբ՝ սույնով հաստատվում է, որ Սուրիկ Խաչատրյանը ստանում է պետական կառավարման փիլիսոփայության դոկտորի կոչում` ընդհանուր և հատուկ ուսումնասիրությունների, կատարած աշխատանքի համար` տվյալ ակադեմիայի աստիճանին համապատասխան
Տրված է 3 հունիս, 2014թ. Մոնրեալի ակադեմիայի Քվեբեկ, Կանադա կնիքով»։

Այս խորագրի վերջին նյութերը