Կարծիք

15.10.2014 11:49


«Սերժ Սարգսյանի «դհոլների» սիրած արտահայտությունների քրոնիկոնը»

«Սերժ Սարգսյանի «դհոլների» սիրած արտահայտությունների քրոնիկոնը»

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո Բաղրամյան 26-ում ընդդիմությանը քննադատելու մի յուրօրինակ մեթոդ են ընտրել: Հանրահավաքը քննադատում են ոչ թե «փուչիկկարենները» կամ «շարմազանովները», այլ «թունդ ընդդիմադիրները»: Բաղրամյան 26-ում հենց «հեղափոխական ընդդիմադիրների» միջոցով են փորձում պայքարել իրական ընդդիմության դեմ: Սակայն Սերժ Սարգսյանի «դհոլներն» այնքան պրիմիտիվ են, որ նրանց հեշտ է ճանաչել իրենց արած արտահայտություններով:

Ներկայացնեմ իսկական «դհոլների» արտահայտությունների մի փոքրիկ քրոնիկոն.

2012թ. մարտ – ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով կգնա ընտրություններին,

2012թ. մայիս – Հա, հետո՞ ինչ, որ ԲՀԿ-ն առանձին ցուցակով գնաց ընտրություններին, մեկ ա` կոալիցիա կկազմի,

2012թ. հունիս – Հետո՞ ինչ, որ հիմա կոալիցիա չեղավ. տարվա վերջում կլինի, որովհետև ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջև իրականում սաղ խաղ ա,

2013թ. – Հա, հետո՞ ինչ, որ ԲՀԿ-ն կոալիցիա չի կազմել ՀՀԿ-ի հետ. «զատո» ԲՀԿ-ն Սերժին կսատարի նախագահական ընտրությունների ժամանակ,

2013թ. հունիս – Հետո՞ ինչ, որ ԲՀԿ-ն չսատարեց Սերժ Սարգսյանին. հիմա էլ ակտիվորեն համագործակցում ա ՀԱԿ-ի հետ. Ծառուկյանը երբեք իշխանափոխություն չի պահանջի, Ազատության հրապարակում էլ չի կանգնի,

2014թ. հոկտեմբեր – Ծառուկյանն ամսի 10-ի միտինգին չի գա. էս սաղ խաղ ա: Միտինգն էլ հատուկ են արել, որ ԵՏՄ-ին անդամակցելու օրը լինի,

2014թ. հոկտեմբերի 10-ից հետո – Ծառուկյանը իշխանափոխություն չպահանջեց, որովհետև չէր ասել՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր», ու ընդհանրապես կարևոր չէ, որ նա հարթակում էր, երբ այդ կոչերը հնչում էին: Ու ընդհանրապես, շատ վատ միտինգ էր, որովհետև էնտեղ միանգամից հեղափոխություն չարեցին, ու չասեցին, որ մենք խզում ենք ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը, ու ջհանդամի գյոռը, թե դրանից հետո մեր երկրում նույն բանը կկատարվեր, ինչ Ուկրաինայում, մենք էլ Ղարաբաղը կկորցնեինք: Ու «վաբշե», էս ընդդիմությունը չընդդիմություն ա. ես եմ իրական ջղաձգվող ընդդիմությունը ու հեղափոխություն կանեմ, բայց՝ «էշ մի սատկի՝ գարուն կգա» տարբերակով, այսինքն` կոնկրետ ժամկետ չեմ կարա ասեմ:

Եթե ինչ-որ մեկը քաղաքական դաշտում նման բաներ հայտարարել է կամ հայտարարում է, ապա իմացե՛ք, որ գործ ունեք Սերժ Սարգսյանի ընդունարանի հաճախորդների հետ:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը