«Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրին հյուրընկալված ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը վստահեցրել է, որ հոկտեմբերի 24–ը Հայոց պատմության գրքերում մնալու է որպես հաղթանակի օր։
–Հոկտեմբերի 24–ը համախմբելու է հարյուր հազարավոր հայերի, որոնք դուրս են գալու պայքարելու, և սկիզբ է դրվելու մի գործընթացի, որը կոչվում է իշխանափոխություն,–ավելացրել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24–ին ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և «Ժառանգությունը» համապետական երկրորդ հանրահավաքն են հավիրել, որի ժամանակ իր խոսքն է ասելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Վ. Բաբայանն ընդգծել է, որ իրենց գործողությունները լինելու են Սահամանդրության և օրենքների շրջանակներում, և որևէ մեկը բռնության և նմանօրինակ այլ կոչեր չի արել և չի անելու.
–Ժողովուրդը, ՀՀ Սահմանադրության համաձայն, ունի լիարժեք իրավունք՝ արտահայտելու իր բողոքը խաղաղ ցույցերով, երթերով, նստացույցերով, պիկետներով և այլ ակցիաներով, որը և կանխատեսվում է՝ տեղի է ունենալու։ Ես չեմ կասկածում, որ լիդերներին կհաջողվի կազմակերպել, կառավարել և այս հզոր համաժողովրդական շարժումը բերել վերջնական հաղթանակի։
ԲՀԿ–ական պատգամավորը դիմել է տանը նստած, ինտերներտով կամ հեռուստացույցով հանրահավաքին հետևողներին և ընդգծել, որ այսկերպ ոչնչի չեն հասնի։
–Պետք է անել մեկ բան՝ հավաքվել մե՛կ տեղում և ապացուցել ամբողջ աշխարհին, որ Հայաստանում մնացած ժողովուրդը պատրաստ է իր երեխաների իրավունքների և ապագայի համար մեկ օրում, մեկ ժամում հավաքվել մեկ տեղում և բարձրաձայնել, որ այլևս այսպես ապրել հնարավոր չէ, և այլևս չենք համաձայնվում լուռ ու մունջ լսել, ենթարկվել, համբերել։ Կոչ եմ անում բոլոր հայրենասեր մարդկանց ոչ թե հեռվից դիտել, այլ անձամբ մասնակցել հոկտեմբերի 24–ի հանրահավաքին և Հայաստանը բերել այն փոփոխություններին, որոնց մասին այսքան ժամանակ խոսել ենք,–ամփոփել է Վ. Բաբայանը։
Վահան Բաբայան.

Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am