Լրահոս

15.10.2014 10:31


ԱԻՆ-ը կունենա կառավարման շարժական շտաբ

ԱԻՆ-ը կունենա կառավարման շարժական շտաբ

Դեռևս ամռանը Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքվել էր Ճապոնիայի կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր, ըստ որի` հայկական կողմին տրվելու էր Ճապոնիայի փոքր և միջին ձեռնարկությունների արտադրանք` 200 մլն իենին (1,93 մլն ԱՄՆ դոլարին) համարժեք:

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում կստորագրվի պայմանագիր` ԱԻ նախարարության և Ճապոնիայի միջև նշված դրամաշնորհի շրջանակներում գույքի տրամադրման վերաբերյալ:

Կնքված փաստաթղթի համաձայն` Ճապոնիայից կստացվի կառավարման 6 նոր մեքենա, որոնց շնորհիվ ԱԻ նախարարությունը կունենա կառավարման շարժական շտաբ:

Այս խորագրի վերջին նյութերը