Ուկրաինայի ԿԸՀ–ն 1109 միջազգային դիտորդ է գրանցել Ռադայի արտահերթ ընտրություններին
Ուկրաինայի ԿԸՀ–ն 1109 միջազգային դիտորդ է գրանցել Ռադայի՝ հոկտեմբերի 26-ին կայանալիք արտահերթ ընտրություններին։ Այս մասին հաղորդում է «ՈւՆՆ» գործակալությունը։ Այսօր ԿԸՀ–ն 53 դիտորդ է գրանցել՝ 30 մարդ Միջազգային հանրապետական ինստիտուտից (IRI) և Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնից (ICES), ինչպես նաև Գերմանիայի 21 քաղաքացի և Շվեդիայի երկու ներկայացուցիչ։
225 մանդատի համար պայքարելու է 3319 թեկնածու՝ առաջադրված կուսակցական ցուցակներով, իսկ մեկմանդատանի 213ընտրատարածքում՝ 3495 թեկնածու։ Ընտրությունները լուսաբանելու են 979 լրագրող, տարբեր երկրներ ներկայացնող 110 ԶԼՄ։
Ուկրաինայի ԿԸՀ–ն 1109 միջազգային դիտորդ է գրանցել Ռադայի արտահերթ ընտրություններին
Ուկրաինայի ԿԸՀ–ն 1109 միջազգային դիտորդ է գրանցել Ռադայի՝ հոկտեմբերի 26-ին կայանալիք արտահերթ ընտրություններին։ Այս մասին հաղորդում է «ՈւՆՆ» գործակալությունը։
Այսօր ԿԸՀ–ն 53 դիտորդ է գրանցել՝ 30 մարդ Միջազգային հանրապետական ինստիտուտից (IRI) և Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնից (ICES), ինչպես նաև Գերմանիայի 21 քաղաքացի և Շվեդիայի երկու ներկայացուցիչ։
225 մանդատի համար պայքարելու է 3319 թեկնածու՝ առաջադրված կուսակցական ցուցակներով, իսկ մեկմանդատանի 213ընտրատարածքում՝ 3495 թեկնածու։ Ընտրությունները լուսաբանելու են 979 լրագրող, տարբեր երկրներ ներկայացնող 110 ԶԼՄ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։