Աշխարհ

15.10.2014 10:12


Քերրի. «Միլանի բանակցությունները որոշիչ կլինեն Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման խնդրում»

Քերրի. «Միլանի բանակցությունները որոշիչ կլինեն Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման խնդրում»

Միլանում նախատեսվող բանակցությունները որոշիչ կլինեն ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ իրականացվելիք գործողություններում։ Այդպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին։
«Մենք կարծում ենք, որ մինսկյան համաձայնությունն ընդունելի է, բայց բոլոր կետերը պետք է ամբողջապես կատարվեն, իսկ նրանցից մի քանիսը մեկնաբանման օբյեկտ են հանդիսանում, – ասել է պետքարտուղարը։ – Եվ ես ակնկալում եմ, որ հանդիպումը Միլանում թույլ կտա հստակեցնել հետագա գործողությունների ընթացքը, ինչպես նաև կցուցադրի՝ որ սպասելիքներն են արդարացվել, որոնք՝ ոչ»։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հոկտեմբերի 9-ին տեղեկացրել է, որ հնարավոր է՝ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 16-17–ը Միլանում կայանալիք Ասիա–Եվրոպա գագաթաժողովին հանդիպի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը