Լրահոս

14.10.2014 20:52


Օմբուդսմենը համագործակցության հարցեր է քննարկել Շվեդիայի գործերի հավատարմատարի, այնուհետև՝ Լեհաստանի դեսպանի հետ

Օմբուդսմենը համագործակցության հարցեր է քննարկել Շվեդիայի գործերի հավատարմատարի, այնուհետև՝ Լեհաստանի դեսպանի հետ
Այսօր առավոտյան Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Մորթեն Էնբերգին:

Օմբուդսմենը պարոն Էնբերգի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր:

Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար պարոն Էնբերգը պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը Օմբուդսմենի և նրա աշխատակազմի հետ:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին բարձր է գնահատել Շվեդիայի դեսպանության և Օմբուդսմենի գրասենյակի միջև կառուցողական և համագործակցային հարաբերությունները:

********

Այսօր կեսօրին Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ:

Օմբուդսմենը և Դեսպանը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա գերակա խնդիրներն ու մարտահրավերները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրների:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ու Դեսպան Ռաչինսկին բարձր են գնահատել Օմբուդսմենի գրասենյակի և Լեհաստանի դեսպանության միջև ձևավորված սերտ և բարեկամական համագործակցությունը:

Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը